Ընդհանուր տեղեկություններ
1. Լուսացույցերը պատրաստված են ժամանակակից դիզայնով և ունեն մետաղական հարթ իրան:
2. Լուսացույցերը ունեն հակավանդալային կառուցվածք:
3. Լուսացույցերի լուսային աղբյուր են հանդիսանում գերպայծառ լուսադիոդներով հարթակները, որոնք համապատասխանաբար տալիս են կարմիր, դեղին և կանաչ լուսային ազդանշաններ:
4. Լուսացույցերը կարող են ունենալ ժամանակային հետհաշվարկային հարթակներ:
5. Արտադրվում են ցանկացած խաչմերուկների համար լուսացույցերի հետևյալ նմուշները, որոնց նկարները զետեղված են աղյուսակներում:
6. Հետիոտնային լուսացույցերը ունեն հարթ մետաղական իրան, հակավանդալային կառուցվածքով, որոնք ունեն կանգային և քայլելու անիմացիա <<կանգնիր>>` կարմիր և <<շարժվիր>>` կանաչ , անցման տևողության հետհաշվարկային վայրկյանաչափ, որի նկարները զետեղված են աղյուսակում:
7. Լուսացույցային համակարգի կարգավորող բլոկը բաղկացած է գլխավոր կարգավորիչից և տերմինալ կարգավորիչներից:
ա/ գլխավոր կարգավորիչը տեղադրվում է լուսացույցային որևէ հենասյուներից մեկի վրա, իսկ մնացած հենասյուներին տեղադրվում են տերմինալ կարգավորիչները,
բ/ գլխավոր կարգավորիչը սնվում է միաֆազ 220 Վ, 50 Հց հաճախականության ցանցից:
Տերմինալ կարգավորիչները սնվում են գլխավոր կարգավորիչից 24 Վոլտ փոփոխական լարումով:
գ/ բոլոր կարգավորիչների ելքային լարումները =24 Վոլտ լարման կարգի են, որոնք սնուցում են լուսադիոդային հարթակներին:
դ/ բոլոր տերմինալ կարգավորիչները մեկ զույգ սնուցման լարով միանում են գլխավոր կարգավորիչին զուգահեռաբար,
ե/ կապը գլխավոր կարգավորիչի և տերմինալ կարգավորիչների միջև իրականանում է RS-485 պորտով, մեկ զույգ ռադիոլարի միացումով, իսկ օպերատոր-գլխավոր կարգավորիչ հաղորդակցությունը իրականացվում է ինժեներական վահանակից, մինչև 50 մետր հեռավորությունից: Ինժեներական վահանակով առաջադրվում են գլխավոր կարգավորիչի ռեժիմները, և կատարում դիագնոստիկա կարգավորիչների անսարքությունների ժամանակ:
զ/ համակարգը ունի հնարավորություն կարգավորելու ցանկացած բարդության խաչմերուկ: Յուրաքանչյուր կարգավորիչ կարող է միացնել 8 լուսային հարթակ, երկու կարգանի ժամանակային հետհաշվարկային հարթակ, երկու հետիոտնային լուսացույց,
է/ համակարգը կարող է փոփոխել ժամային ռեժիմները ավտոմատ, օրվա ընթացքում վեց անգամ,
ը/ անհրաժեշտության դեպքում անցնել թարթող ռեժիմի ցանկացած անսարքության ժամանակ, ամբողջական անցում դեղին թարթող ռեժիմի
թ/ համակարգը ունի լուսադիոդային հարթակների լույսի ինտենսիվության կարգավորիչ, որը մթության ժամանակ ավտոմատ պակասեցնում է լույսի ինտենսիվությունը, պաշտպանելով հետիոտներին և վարորդներին կուրացումից:
ժ/ կարգավորիչները ունեն պաշտպանւթյուն գերլարումներից և կարճ միացումներից,
ի/ կարմիր լույսի խզման դեպքում` անցում դեղին թարթողի:




