ՀԻԴՐԵԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐ ԵՎ ՏԻՐԻՍՏՈՐԱՅԻՆ ԳՌԳՌԻՉՆԵՐ
ՓՈՔՐ ՀԻԴՐԵԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ 500-5000 ԿՎՏ ՀԶՈՐՈւԹՅԱՆ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Արտադրում ենք 500-5000 կՎտ հզորության հիդրոգեներատորների համար նորագույն տեխնոլոգիաներով էլեկտրոնային ղեկավարման համակարգեր:
Համակարգի հիմնական տեխնիկական պայմաններն են`
-
համակարգը համալրված է ծրագրավորվող միկրոպրոցեսորային վահանակով:
-
ունի ռոտորի տիրիստորային գռգռիչ:
-
ունի ռոտորի դաշտի էլեկտրոնային ավտոմատ մարիչ :
-
ապահովում է գեներատորի առանցքակալների ջերմային ռեժիմների ավտոմատ հսկողություն:
-
ապահովում է գեներատորի թողարկման և անջատման ռեժիմները:
-
ապահովում է վթարային` ակնթարթային անջատում, սիստեմի կամ գենեռատորի ռեժիմների կտրուկ սահմանային խախտուների դեպքում, համաձայն գործող ստանդարտների, որոնք պետք է մուտքագրվեն սարքի հիշողւթյան մեջ:
-
ունի գեներատորի թողարկման և անջատումների գրանցման և դիագնոստիկայի հնարավորություն:
-
ունի սիստեմի և գեներատորի ելքային լարումների, ռոտորի լարման և հոսանքի, գռգռիչի սնման լարման և հոսանքի, ցանցային հաճախականությունների, գեներատորի առանցքակալների և տիրիստորների ջերմաստիճանների, իրական ժամանակի և ամսաթվերի ցուցադում էկրանին որոշակի հաջորդականությամբ :
-
ունի ձայնային ազդանշանով զգուշացնելու, ցանկացած ռեժիմի խախտման սկսվելու մասին :
-
ունի գենեռատորի գործաքման հետևյալ ռեժիմները`1. 8 ժամյա, կամ 10րոպե, փորձարկում ռոտորի լարման աստիճանական ավելացումով, եթե գեներատորը երկար ժամանակ եղել է անջատված վիճակում, 2. Գեներատորի անկախ գործարկում, 3. Գեներատորի նախապատրաստում սիստեմին միցնելու, 4. Գեներատորի հարկադիր անջատոման ռեժիմ :




