1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer
Доставка торфа в Истре Торф истра торф истринский район Доставка щебня в Истре щебень истра Щебень в Истре щебень в истринском районе песок истринский район Доставка песка в Истре Песок истра Вывоз строительного мусора в истре вывоз строительного мусора истра вывоз строительного мусора истра истринский район Аренда газели Истра Газель истра Газель Истринский район Купить ПГС в Истре Доставка ПГС в Истре ПГС Истринский район доставка чернозема в Истре Чернозем истринский район Чернозем истра Аренда экскаватора в Истринском районе Экскаватор истра Аренда экскаватора в Истре Аренда ямобура в Истринском районе ямобур истра Аренда ямобура в Истре Аренда автокрана в Истринском районе Аренда автокрана в истре Аренда Манипуляторов в Истре Манипулятор в Истре Автовышка Истринском районе Аренда автовышки в Истра Аренда самосвала в Истре самосвал истра
Armenian English French Georgian German Italian Persian Portuguese Russian Spanish

Մուտք կայք

Այլ արտադրատեսակների և ծառայությունների պատվերներ

Քաղաքային վերելակների շահագործման և հսկման համակարգ

 

Տվյալ համակարգը նախատեսված է քաղաքային վերելակների շահագործումն ապահովող դիսպետչերական ծառայության համար: Համակարգը բաղկացած է վերելակների մեջ տեղադրված ինֆորմացիոն բլոկներից և կենտրոնական դիսպետչերական վահանակից:

Վերելակների ինֆորմացիոն բլոկները անհրաժեշտ տեխնիկական տեղեկությունները փոխանցում են և ձայնային կապն իրականացնում բջջային կապի միջոցով: Կենտրոնական դիսպետչերական վահանակը  պատվիրատուի ցանկությամբ կարող է լինել համակարգչային ծրագրային ապահովումով կամ սովորական բջջային ապարատներով պարզեցված տարբերակով:

Վերելակների ինֆորմացիոն բլոկները սնվում են վերելակի մեջ տեղադրված 12 Վոլտ ակումուլյատորային մարտկոցից:

Համակարգի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը

1. Համակարգի՝ վերելակներում տեղադրվող ինֆորմացիոն բլոկները բաղկացած են միկրոպրոցեսորային կոնտրոլյոր ձևավորիչից և բջջային հեռախոսային ապարատից: Կենտրոնական դիսպետչերական վահանակը կարող է պատրաստվել համակարգչային ծրագրային ապահովման բլոկով,  համակարգիչով և ծրագրային փաթեթով կամ սովորական բջջային հեռախոսային ապարատով:

2.1  Ինֆորմացիոն բլոկների աշխատանքի հիմքում ընկած է հետևյալ սկզբունքը՝ վերելակի   ազդանշանային համակարգից  վերցվում է ցանցային լարման բացակայությամբ ռելեային կոնտակտը, որը փոխանցվում է միկրոպրոցեսորին՝ ձևավորելով <Չկա ցանցային լարում> ազդանշանը:

2.2 Վերելակի  ազդանշանային համակարգի՝ դռների անսարքության ռելեային կոնտակտը տալով միկրոպրոցեսորին ձևավորում է <Сигнализация охраны шахта>  ազդանշանը:

2.3 Վերելակի <կանչ> կոճակի կոնտակները տալով միկրոպրոցեսորին ձևավորում է հեռախոսային զանգ դիսպետչերին, որը կապ է հաստատում վերելակի ուղևորի և դիսպետչերի միջև:

 

 

 

 

 

Կենտրոնական դիսպետչերական վահանակի աշխատանքի սկզբունքը

3.1 Եթե վահանակը կառուցված է համակարգչային ծրագրային ապահովմամբ, ապա ընդունելով վերելակի ինֆորմացիոն բլոկների ազդանշանները, գրանցում է վթարի ձևը, ժամանակը, իսկ ուղևորի զանգի դեպքում միացվում է երկկողմանի խոսակցություն ուղևորի և դիսպետչերի միջև: Մինչև վթարի վերացվելը  30 րոպեն մեկ անգամ տվյալ վերելակի ինֆորմացիոն բլոկը  ուղարկում է տագնապի ազդանշանը 10 վայրկանի ընթացքում և անջատում: Բոլոր ազդանշանները, որոնք ընդունվել են համակարգչի կողմից, գրանցվում և պահպանվում են առնվազն մեկ ամսվա ընթացքում:

3.2  Պարզեցված կենտրոնական դիսպետչերական վահանակի դեպքում կա ընդամենը երեք  բջջային հեռախոսային ապարատ, որոնցից մեկը ապահովում է ձայնային կապը ուղևորի և դիսպետչերի միջև, իսկ մյուս երկուսով ստանում ենք վթարների տեսակի մասին տեղեկություն:

Գնացուցակ` մեկ տարվա երաշխիքային  սպասարկումով                                                                            

 

Անվանումը

1 հատի գինը առանց ԱԱՀ-ի /$/

Տեղադրման աշխատանքների համար /$/

1

վերելակներում տեղադրվող ինֆորմացիոն բլոկ բջջային հեռախոսի ապարատով

130

70

2

համակարգչային ծրագրային ապահովման բլոկի մոդեմ

600

250

3

համակարգչային ծրագրային ապահովման բլոկի համակարգիչ

800

150

4

համակարգչային ծրագրային ապահովման բլոկի ծրագրային ապահովում

3000

150

5

սովորական բջջային հեռախոսային ապարատներով կենտրոնական վահանակ

600

250

  • Prev
  Մրգերի և բանջարեղենների էլեկտրական ...
Լարման տատանումների պաշտպանիչ սարք ՄԵՐԻ 013ԼՊ    ...
Փողոցային լույսերի ֆոտոժամային ծրագրային ռելե ...
Խորքային պոմպերի ղեկավարման ավտոմատիկա ՄԵՐԻ ...
Ջրի փականների ղեկավարման ՄԵՐԻՋՓՂ091, ...
Ջրի պոմպերի ղեկավարման ՄԵՐԻ ՋՊՂ091, ՄԵՐԻ ՋՊՂ092, ...
Բարձրահարկ շենքերի ջրամատակարարման ղեկավարման ...
Արծաթե ջրի  ՄԵՐԻ 011Ի  իոնիզատորը նախագծվել և ...
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ            “ՄԵՐԻ” ...
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ        Էլեկտրական ...
Քաղաքային վերելակների շահագործման և հսկման ...