1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer
Доставка торфа в Истре Торф истра торф истринский район Доставка щебня в Истре щебень истра Щебень в Истре щебень в истринском районе песок истринский район Доставка песка в Истре Песок истра Вывоз строительного мусора в истре вывоз строительного мусора истра вывоз строительного мусора истра истринский район Аренда газели Истра Газель истра Газель Истринский район Купить ПГС в Истре Доставка ПГС в Истре ПГС Истринский район доставка чернозема в Истре Чернозем истринский район Чернозем истра Аренда экскаватора в Истринском районе Экскаватор истра Аренда экскаватора в Истре Аренда ямобура в Истринском районе ямобур истра Аренда ямобура в Истре Аренда автокрана в Истринском районе Аренда автокрана в истре Аренда Манипуляторов в Истре Манипулятор в Истре Автовышка Истринском районе Аренда автовышки в Истра Аренда самосвала в Истре самосвал истра
Armenian English French Georgian German Italian Persian Portuguese Russian Spanish

Մուտք կայք

Ազդանշանային համակարգ ՄԵՐԻ2011ՈՒ

Հիմնական տեխնիկական բնութագրերը



1.    Ազդանշանային համակարգը բաղկացած է գլխավոր բլոկից,    նկ.1, մուտքի կոդավորիչից (CD), զոնալ մոդուլներից (MZ), ֆունկցիոնալ մոդուլներից (MF) և մարտկոց-լիցքավորիչ սարքերից (AZU), նկ.2:

Նկ.1
Գլխավոր բլոկի RS485 պորտից երկու ուղղություններով (A, B) քառալար մալուխով միանում են զոնալ մոդուլները, ֆունկցիոնալ մոդուլները, մուտքի կոդավորիչը և մարտկոց-լիցքավորիչ սարքերը զուգահեռաբար: Զոնալ մոդուլները լինում են հակահրդեհային (PS) և հսկողության (OS), որոնք ապահովում են չորսական զոնա, ամեն զոնային մինչև 10 ցանկացած տվիչ միացնելու

 

Նկ.2

հնարավորությամբ: Ամեն զոնա ունի իր կոնկրետ հասցեն, որի միացման և անջատման ժամերը ֆիքսվում են գլխավոր բլոկի հիշողության մեջ, և տագնապի ժամանակ SMS-զանգ  ուղարկվում  համապատասխան հեռախոսներին:
2.    Առանց լիցքավորման մարտկոցները կարող են աշխատել 4 ժամից ոչ պակաս (միչև 20 զոնալ մոդուլ, 100 տվիչ):
3.    Ազդանշանային համակարգը  ունիվերսալ է, ապահովում է ինչպես շուրջօրյա հակահրդեհային և հսկողության պաշտպանություն, այնպես էլ իրականացնում է 14x7 ֆունկցիոնալ գործողություններ, ապահովելով 256x4 հակահրդեհային, 128x4 հսկողության, 128x4 հատուկ  հսկողության զոնաներում (ընդամենը2048 հսկման զոնաներ), ազդանշանների գրանցում ըստ զոնաների հասցեների և տագնապի առաջացման ժամանակի: 
4.    Գլխավոր բլոկին միացվում են նվազագույնը մեկական հակահրդեհային և հսկողության զոնալ մոդուլները, և առավելագույնը 256 ական հակահրդեհային և հսկողության զոնալ մոդուլները, 14 հատ ֆունկցիոնալ մոդուլները և ամեն 10 հակահրդեհային կամ հսկողության զոնալ մոդուլների դեպքում համակարգում ավելացվում են նոր մարտկոց-լիցքավորիչ սարքեր: Հակահրդեհային զոնալ և   հատուկ  հսկողության զոնալ մոդուլները կատարում են շուրջօրյա հսկողություն, և երբ այս մոդուլների տվիչները գրանցեն տագնապ, ապա ազդանշանային համակարգի տագնապ ազդանշանները կարելի է դադարեցնել միայն մուտքի կոդավորիչով, համապատասխան կոդը հավաքելով :
5.    Ազդանշանային համակարգից կարող են օգտվել մինչև 9 բաժանորդ (պատվերի դեպքում բաժանորդների թիվը կհասնի 99 ), որոնց կտրամադրվի 1-9ը թվերից որևէ մեկը յուրաքանչյուրին, իսկ բաժանորդները գլխավոր բլոկի մեջ կգրեն իրենց գաղտնի կոդերը, քառանիշ թվերով: Յուրաքանչյուր  բաժանորդին կհատկացվեն համապատասխանաբար որոշակի զոնաներ(հատուկ հսկողության ), որոնց ակտիվացնելն, կամ անջատելն կարող է կատարել տվյալ բաժանորդը, հավաքելով մուտքի կամ ելքի գաղտնի կոդը հետևյալ կերպ`ա/ մուտքի կոդավորիչը տեղադրվում  է ընդհանուր սրահում, որի մուտքային  դռան վրա կա մագնիսական տվիչ, ներս մտնելիս միչև 15 վայրկյանի ընթացքում անհրաժեշտ է մուտքի կոդավորիչի վրա 1 վայրկյան սեղմած պահել բաժանորդին  հատկացված 1-9 իր թիվը, երբ կմիանա K(կոդ)  լույսը մշտական, պետք է հավաքի իր գաղտնի քառանիշ կոդը, որից  հետո K լույսը կթարթի 0,5/5 վրկ. կարճ իմպուլսներով և կանջատվի ձայնային ազդանշանը: Եթե 15 վայրկյանի ընթացքում չհասցնեն հավաքել, կմիանա տագնապ ազդանշանը: Իսկ եթե դուռը բաց մնա ոչ աշխատանքային ժամերին , ապա կմիանա նորից տագնապային ազդանշանը, եթե լրիվ բաժանորդները ներսում չեն: Աշխատանքային ժամերը փոփոխվող են, և աշխատանքային ժամի սկսվելուց  հետո եթե մեկ բաժանորդ արդեն հավաքել է իր մուտքային կոդը, ապա մուտքի դռան ռեժիմը անջատված է: բ/ բաժանորդը դուրս գնալիս պետք է նույն կարգով սեղմած պահի իր միանիշ  թիվը  մինչև մշտական վառվի K լույսը, այնուհետև հավաքի իր գաղտնի քառանիշ կոդը և դուրս գա փակելով դրսի դուռը, քանզի աշխատանքային ժամերից  դուրս  կա 50 վրկ. որից  հետո կմիանա տագնապային ազդանշանը:
6.    Կա նաև ընդհանուր գաղտնի մեկ այլ կոդ, որը գիտի միայն համակարգի պատասխանատուն, որի միջոցով ակտիվացնում և անջատում է մնացած բոլոր հսկողության զոնաները, և տագնապի ժամանակ այդ կոդով է հնարավոր անջատել բոլոր տեսակի տագնապային վիճակները: Իրականացվում է վերը նշված ձևով, միայն սեղմած պետք է պահել 0 թիվը մինչև մշտական վառվի K լույսը, որից հետո հավաքել քառանիշ գաղտնի կոդը:
7.    Կոդավորիչ բլոկի վրա կան 4 լուսային ինդիկատորներ `’’D’’-դուռ, “PS”- հակահրդեհային ազդանշան, “OS”-հսկողության ազդանշան, “K”-կոդավորում:  Նորմալ վիճակում բոլոր լույսերը պետք է 5 վրկ. մեկ տան 0,5 տևողության իմպուլս, տագնապի ժամանակ 0,5/0,5 իմպուլսների շարք, իսկ կոդավորման դեպքում` երբ սեղմած պահվում է միանիշ թիվը, մշտական է K լույսը,  կոդը ճիշտ հավաքելուց հետո 0,5/5 իմպուլսներով` այսինքն կատարված է: Երեք անգամ մուտքի կոդավորիչի վրա ցանկացած սխալ գործողություն միացնում է տագնապ ազդանշանը և զանգում համապատասխան համարներին, ընկնելով փակված վիճակ, մինչև գլխավոր բլոկից բերվի նորմալ վիճակի:
8.    Կա հատուկ կոդավորում` երբ  հատուկ հսկողության զոնաներից մի քանիսի ակտիվացման և անջատման ժամանակ պետք է 3 բաժանորդ սահմանված հերթականությամբ հավաքեն իրենց գաղտնի կոդերը նույն եղանակով` նախապես սեղմած պահեն իրենց միանիշ թիվը, որից հետո հավաքեն գաղտնի քառանիշ կոդը:
9.    Մուտքի դռան պաուզան կարելի է կարգավորել 0-20վրկ., ելքի դռան պաուզան`50-90վրկ., տագնապի ազդանշանը`30վրկ, և 0-60վրկ պաուզա:
10.    Գլխավոր բլոկի ներսում տեղադրած ջերմաստիճանային տվիչը հսկում է տվյալ տարածքի ջերմաստիճանային փոփոխությունները, օրինակ` եթե ջերմաստիճանը նվազի մինչև +2 աստիճան, ապա կգրանցի սառեցման ռեժիմ և կուղարկի SMS պատասխանատուի հեռախոսին: Եթե ջերմաստիճանը բարձրանա մինչև +50 աստիճան, ապա կգրանցի տաքացման ռեժիմ և կուղարկի SMS պատասխանատուի հեռախոսին:
11.    Գլխավոր բլոկի ներսում տեղադրած լարման տվիչը հսկում է մարտկոցի աշխատանքը` եթե երկար ժամանակով խզվի ցանցային լարումը, կամ մարտկոցի լիցքավորման խնդիր առաջանա, որի ժամանակ մարտկոցի  լարումը նվազի մինչև 10.5 Վոլտ, ապա կգրանցի սնման սիստեմի խախտում, և կուղարկի  SMS պատասխանատուի հեռախոսին:
12.    Գլխավոր բլոկին միացված խոնավության տվիչը, որը տեղադրվում է հատակի մակերեսից 2մմ բարձր, հայտնաբերելով նորմայից բարձր խոնավություն, կամ ջրի առկայություն, ապա կգրանցի սանտեխնիկական ռեժիմի վթար և կուղարկի SMS պատասխանատուի հեռախոսին:
13.    Հատուկ ռեժիմ, որով համակարգը կարող է միացնել հակահրդեհային ջրաշիթային փականները, մինչև 2 կանալ, իսկ հատուկ պատվերով` կանալների թիվը կարող է հասցնել 98-ի, կիրառելով ֆունկցիոնալ մոդուլներ:
14.    Համակարգի միջոցով հնարավոր է` բջջային հեռախոսով ղեկավարելու էլեկտրական տարբեր սարքեր, ֆունկցիոնալ մոդուլների օգնությամբ:
15.    Համակարգն ունի հնարավորություն միացնելու ուսումնական հաստատությունների դասամիջոց-դասաժամ զանգերը օրվա ընթացքում 32 անգամ, եթե պասիվ է հսկող համակարգը, ֆունկցիոնալ մոդուլների օգնությամբ:
16.    Համակարգն ունի դիագնոստիկայի հնարավորություն, բոլոր ռեժիմների փոփոխության և տվիչների աշխատելու պահերը ըստ օրերի, ժամերի և րոպեների գրանցելով գլխավոր բլոկի 
հիշողության մեջ, որոնք կարող ենք կարդալ ինչպես գլխավոր բլոկի դիսպլեյի վրա, այնպես էլ  միանալով  համակարգչին: Երբ հիշողության բուֆերը լցվի, կշարունակի գրանցել, ջնջելով հին գրանցումները:

  • Prev
  Մրգերի և բանջարեղենների էլեկտրական ...
Լարման տատանումների պաշտպանիչ սարք ՄԵՐԻ 013ԼՊ    ...
Փողոցային լույսերի ֆոտոժամային ծրագրային ռելե ...
Խորքային պոմպերի ղեկավարման ավտոմատիկա ՄԵՐԻ ...
Ջրի փականների ղեկավարման ՄԵՐԻՋՓՂ091, ...
Ջրի պոմպերի ղեկավարման ՄԵՐԻ ՋՊՂ091, ՄԵՐԻ ՋՊՂ092, ...
Բարձրահարկ շենքերի ջրամատակարարման ղեկավարման ...
Արծաթե ջրի  ՄԵՐԻ 011Ի  իոնիզատորը նախագծվել և ...
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ            “ՄԵՐԻ” ...
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ        Էլեկտրական ...
Քաղաքային վերելակների շահագործման և հսկման ...