ՀԻԴՐԵԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐ ԵՎ ՏԻՐԻՍՏՈՐԱՅԻՆ ԳՌԳՌԻՉՆԵՐ

  • Տպել

 

ՓՈՔՐ ՀԻԴՐԵԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ 500-5000 ԿՎՏ ՀԶՈՐՈւԹՅԱՆ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

Արտադրում ենք 500-5000 կՎտ հզորության հիդրոգեներատորների համար նորագույն տեխնոլոգիաներով էլեկտրոնային ղեկավարման համակարգեր:

Համակարգի հիմնական տեխնիկական պայմաններն են`

  • համակարգը համալրված է ծրագրավորվող միկրոպրոցեսորային վահանակով:

  • ունի ռոտորի տիրիստորային գռգռիչ:

  • ունի ռոտորի դաշտի էլեկտրոնային ավտոմատ մարիչ :

  • ապահովում է գեներատորի առանցքակալների ջերմային ռեժիմների ավտոմատ հսկողություն:

  • ապահովում է գեներատորի թողարկման և անջատման ռեժիմները:

  • ապահովում է վթարային` ակնթարթային անջատում, սիստեմի կամ գենեռատորի ռեժիմների կտրուկ սահմանային խախտուների դեպքում, համաձայն գործող ստանդարտների, որոնք պետք է մուտքագրվեն սարքի հիշողւթյան մեջ:


     

     

     

     

     

     

     

     

     

     

     

  • ունի գեներատորի թողարկման և անջատումների գրանցման և դիագնոստիկայի հնարավորություն:

  • ունի սիստեմի և գեներատորի ելքային լարումների, ռոտորի լարման և հոսանքի, գռգռիչի սնման լարման և հոսանքի, ցանցային հաճախականությունների, գեներատորի առանցքակալների և տիրիստորների ջերմաստիճանների, իրական ժամանակի և ամսաթվերի ցուցադում էկրանին որոշակի հաջորդականությամբ :

  • ունի ձայնային ազդանշանով զգուշացնելու, ցանկացած ռեժիմի խախտման սկսվելու մասին :

  • ունի գենեռատորի գործաքման հետևյալ ռեժիմները`1. 8 ժամյա, կամ 10րոպե, փորձարկում ռոտորի լարման աստիճանական ավելացումով, եթե գեներատորը երկար ժամանակ եղել է անջատված վիճակում, 2. Գեներատորի անկախ գործարկում, 3. Գեներատորի նախապատրաստում սիստեմին միցնելու, 4. Գեներատորի հարկադիր անջատոման ռեժիմ :