Ջրի փականների ղեկավարման բլոկ

  • Տպել

Ջրի փականների ղեկավարման ՄԵՐԻՋՓՂ091, ՄԵՐԻՋՓՂ092 բլոկները նախագծվել և արտադրվում ե նմեր ձեռնարկությունում:  Նախատեսված են ջրի փականների  ղեկավարման համար, երբ փականը միացված է ջրի բաքին, կամ փականով լցվում է բաքը:

Ունենք երկու մոդել`

1. ՄԵՐԻ ՋՓՂ091 բլոկը, որը նախատեսված է պաշտպանելու փականը ջրի բացակայության դեպքում, որի համար բաքի մեջ հատակից 5սմ. և 30սմ. բարձրության վրա տեղադրվում են ջրի մակարդակի նիկելային տվիչներ: Երբ  բաքի ջուրը նվազում է ավելի ցածր նեքևի տվիչից, ապա բլոկը անջատում է փականը, և միացնում այն, երբ ջրի մակարդակը հավասարվում է վերին տվիչին:

2. ՄԵՐԻ ՋՓՂ092 բլոկը, որը նախատեսված է ղեկավարելու բաքը ջուր լցնող փականը, որի համար բաքի վերևից 5 սմ. և 30սմ. Մակարդակի վրա տեղադրվում են ջրի մակարդակի նիկելային տվիչներ: Երբ բաքը դատարկ է կամ ջուրը պակաս է ներքևի մակարդակի տվիչից, ապա բլոկը միացնում է փականը և անջատում, երբ ջրի մակարդակը հավասարվում է վերին տվիչի մակարդակին: Այսպիսով բլոկի օգնությամբ բաքի մեջ ջրի մակարդակը միշ տպահպանվում է երկու տվիչների միջև:

Բլոկները պատվիրատուի պահանջով արտադրվումեն 220Վ. 50Հրց. կամ  24Վ. 50Հրց. սնման լարումներով:  Յուրաքանչյուր բլոկի հզորության ծախսը չի գերազանցում 5 Վատտը, իսկ ելքային շղթան սիմիստորային ռելեով է, որն աշխատում է ցանկացած լարման և հզորության թողարկիչի հետ:

  

                                  Գինը` ՄԵՐԻՋՓՂ091----------------45000 ՀՀԴ

                                               ՄԵՐԻՋՓՂ092----------------45000ՀՀԴ