Ջրի պոմպերի ղեկավարման բլոկ

  • Տպել

Ջրի պոմպերի ղեկավարման ՄԵՐԻ ՋՊՂ091, ՄԵՐԻ ՋՊՂ092, ՄԵՐԻ ՋՊՂ093 բլոկները նախագծվել և արտադրվում են մերձեռնարկությունում:

Ունենք երեք մոդել`

1. ՄԵՐԻ ՋՊՂ091 բլոկը, որը նախատեսված է պաշտպանելու  պոմպը ջրիբացակայության դեպքում, որի համար բաքի մեջ հատակից 5սմ. և 30սմ. բարձրության վրա տեղադրվում են ջրի մակարդակի նիկելային տվիչներ: Երբ  բաքի ջուրը նվազում է նեքևի տվիչից ցածր, ապա բլոկը անջատում է պոմպը, և միացնում այն, երբ ջրի մակարդակը հավասարվում է վերին տվիչին:

2. ՄԵՐԻ ՋՊՂ092 բլոկը, որը նախատեսված է ղեկավարելո ւբաքը ջուրլ ցնող պոմպը, որի համար բաքի վերևից 5 սմ. և 30սմ. մակարդակի վրա տեղադրվում են ջրի մակարդակի նիկելային տվիչներ: Երբ բաքը դատարկ է կամ ջուրը պակաս է ցածր մակարդակի տվիչից, ապա բլոկը միացնում է պոմպը և անջատում, երբ ջրի մակարդակը հավասարվում է վերին տվիչի մակարդակին: Այսպիսով բլոկի օգնությամբ բաքի մեջ ջրի մակարդակը միշտ պահպանվում է երկու տվիչների միջակայքում:

3. ՄԵՐԻ ՋՊՂ093 բլոկը իրականացնում է վերը նշված երկու բլոկների գործողությունները համատեղ` ունի երկու ելք, որոնցից մեկը աշխատացնում  է բաք լցնող պոմպը, իսկ մյուսը` բաքից ջուրը մղողը:

Բլոկները պատվիրատուի պահանջով արտադրվում են 220Վ. 50Հրց. կամ  24Վ. 50Հրց. սնման լարումներով:  Յուրաքանչյուր բլոկի հզորության ծախսը չի գերազանցում 5 Վատտը, իսկ ելքային շղթան սիմիստորային ռելեով է, որն աշխատում է ցանկացած լարման և հզորության թողարկիչի հետ:

  

                                  Գինը` ՄԵՐԻՋՊՂ091----------------45000 ՀՀԴ

                                               ՄԵՐԻՋՊՂ092----------------45000ՀՀԴ

                                               ՄԵՐԻՋՊՂ093----------------85000ՀՀԴ